1 Samuel 13
1 Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց։
2 Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։
3 Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան։ Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ
4 Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել
5 Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու
6 Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի
7 իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը։ Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը
8 Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել։
9 Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»։
10 Եւ ինքը ողջակէզ մատուցեց։ Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը։ Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ
11 Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո
12 իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ
13 Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել։ Տէրը քեզ Իսրայէլի
14 բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու։ Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան իշխան դարձնի իր
15 Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող
16 Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները
17 Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն։ Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի
18 միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։
19 Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ
20 Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։
21 Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր։
22 Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ
23 Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ, իսկ իր հօր համար վեր չհանեց։